Հայոց ցեղասպանություն գործած Թուրքիան եւ այն ուրացող այսօրվա Թուրքիան նույն պետությունն է

PanARMENIAN.Net - «Հայոց ցեղասպանության ճանաչումը մի միջոց է «Հայ դատի» հարցերը օրակարգում պահելու համար: Մեր պահանջները ոչ մի ընդհանուր բան չունեն Ներկայացուցիչների պալատի 106-րդ բանաձեւ ընդունման կամ չընդունման հետ: Նրա խոսքերով, Թուրքիայի հանդեպ Հայաստանի տարածքային պահանջների համար գլխավոր փաստաթուղթ է հանդիսանում Սեւրի պայմանագիրը: Մանոյանը հիշեցրել է, որ պայմանագրի տակ դրված են Հայաստանի Առաջին Հանրապետություն ներկայացուցիչների ստորագրությունները եւ այն չեղյալ չի համարվել: «Այժմյան ՀՀ-ն, որը առաջին հանրապետության իրավահաջորդն է, նույնպես պետք է հիմնարար համարի այդ փաստաթուղթը: Մեզ համար Հայոց ցեղասպանություն գործած Թուրքիան եւ այն ուրացող այսօրվա Թուրքիան նույն պետությունն է»,-ընդգծել է Մանոյանը:



Հիշեցնենք, որ Սեւրի պայմանագիրը կնքվել է 1920 թվականի օգոստոսի 10-ին Առաջին աշխարհամարտում հաղթողների` Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի եւ պարտված` Գերմանիայի եւ Օսմանյան կայսրության միջեւ: Այդ պայմանագրով Հայաստանին էին անցնում 4 վիլայեթներ, որոնք մինչ 1915 թվականը բնակեցված էին գերազանցապես հայերով` Վանը, Բիթլիսը, Էրզրումն ու Տրաբզոնը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---