Հատուկ սարքը չճանաչեց Սերժ Սարգսյանի բիոմետրիկ անձնագրի տվյալները![]() 2 ապրիլի 2017 - 11:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քվեարկեց ԱԺ ընտրություններին: Ընտրություններում գրանցվելու համար օգտագործվող սարքը չճանաչեց Սարգսյանի կենսաչափական անձնագրի տվյալները, ինչից հետո նախագահը տվեց հանձնաժողովի անդամին սովորական անձնագիրը: Դժվարություններ եղան նաև մատնահետքը նույնականացնելու հարցում. դա հաջողվեց անել մի քանի փորձից հետո միայն: Լրագրողների հետ կարճ շփման ընթացքում նախագահը հայտարարեց, թե քվեարկելու ժամանակ մտածել է այն մասին, որ խաղաղությունից թանկ բան չկա, ու «ամեն ինչ անելու ենք, որ մեր սահմաններին հանդարտություն լինի, ու այդ սահմանները լինեն անձեռնմխելի»: Պատասխանելով ՀՀԿ շանսերի վերաբերյալ հարցին՝ նախագահն ասաց, որ շանսեր գնահատելու ժամանակը չէ, այլ՝ քվեներ հավաքելու: Ապրիլի 2-ին ՀՀ քաղաքացիներն ընտրում են խորհրդարան: Մանդատների համար 9 քաղաքական ուժ է մրցում: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում ունեն հետևյալ համարները՝ ԵԼՔ դաշինք - 1, ԱԴ - 2, ՀՎԿ - 3, «Ծառուկյան» դաշինք - 4, «Կոնգրես – ՀԺԿ» դաշինք - 5, ՀՀԿ - 6, ՀԿԿ - 7, ՕՐՕ - 8, ՀՅԴ - 9: Ընտրությունների կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ թարմացվող լրահոսին հետևեք այստեղ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |