Փաշինյան. Քվեարկության ընթացքը պետք է գնահատել ընտրությունների ավարտին![]() 2 ապրիլի 2017 - 12:34 AMT PanARMENIAN.Net - ԵԼՔ դաշինքի երրորդ համար, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քվեարկել է ԱԺ ընտրություններին: Նա նշել է, որ ահազանգներ կան, որ ընտրողներից պահանջում են լուսանկարել քվեաթերթիկը, բայց դրանք ստուգման փուլում են: Փաշինյանն ասել է նաև, որ ԵԼՔ-ը ունի ահազանգեր կանաչ գրիչներ օգտագործելու վերաբերյալ: Պատգամավորի խոսքերով, ընտրությունների ընթացքը պետք է գնահատել ընտրությունների ավարտին, քանի որ հնարավոր է, կարծիք հնչեցնելուն զուգահեռ ինչ-որ իրադարձություն տեղի ունենա, որը կփոխի նաև գնահատականը: Փաշինյանը հայտարարել է, որ եթե դաշինքը տեսնի, որ իր ձայնը գողացել են, հետընտրական պրոցեսներ կլինեն, եթե ոչ՝ չեն լինի: «Եթե ժողովուրդը մեզ ձայն չի տալիս, ուրեմն՝ ում ձայնը տվել են, տվել են մանդատ»: Ապրիլի 2-ին ՀՀ քաղաքացիներն ընտրում են խորհրդարան: Մանդատների համար 9 քաղաքական ուժ է մրցում: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում ունեն հետևյալ համարները՝ ԵԼՔ դաշինք - 1, ԱԴ - 2, ՀՎԿ - 3, «Ծառուկյան» դաշինք - 4, «Կոնգրես – ՀԺԿ» դաշինք - 5, ՀՀԿ - 6, ՀԿԿ - 7, ՕՐՕ - 8, ՀՅԴ - 9: Ընտրությունների կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ թարմացվող լրահոսին հետևեք այստեղ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |