Սվիտալսկի. Մեծ աշխատանք է տարվել, որպեսզի ՀՀ-ում լավ ընտրություններ անցկացվեն![]() 2 ապրիլի 2017 - 12:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօրվա ընտրություններից լավ արդյունքներ է ակնկալում: Այդ մասին դեսպանն ասել է Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցում տեղակայված 9/18 ընտրատեղամասում լրագրողների հետ զրույցում: «Շատ մեծ թիմ է աշխատել, այդ իսկ պատճառով էլ շատ լավ արդյունքներ ենք ակնկալում: Մեծ աշխատանք է տարվել, որպեսզի Հայաստանում լավ ընտրություններ անցկացվեն», - ասել է Սվիտալսկին, հայտնում է Aysor.am-ը: Ապրիլի 2-ին ՀՀ քաղաքացիներն ընտրում են խորհրդարան: Մանդատների համար 9 քաղաքական ուժ է մրցում:Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում ունեն հետևյալ համարները՝ ԵԼՔ դաշինք - 1, ԱԴ - 2, ՀՎԿ - 3, «Ծառուկյան» դաշինք - 4, «Կոնգրես – ՀԺԿ» դաշինք - 5, ՀՀԿ - 6, ՀԿԿ - 7, ՕՐՕ - 8, ՀՅԴ - 9: Ժամը 11:00-ի դրությամբ, ըստ ԿԸՀ տվյալների, քվեարկել է 344 714 քաղաքացի կամ ընտրողների 13,32%-ը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |