Թրանսփարենսի. Ժամը 13:15-ի դրությամբ գրանցված ընտրախախտումները՝ մոտ 75![]() 2 ապրիլի 2017 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ի՝ ժամը 12:45-ից 13:15-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ տարբեր ընտրատեղամասերում գրանցվել է մոտ 75 ընտրախախտում, հայտնում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի պաշտոնական կայքը: Արձանագրված խախտումները հիմնականում կապված են քվեարկության գաղտնիության, ընտրողների ուղղորդման, անձի ինքնության հաստատման կամ գրանցման հետ կապված խնդիրների, դիտորդի, ԶԼՄ ներկայացուցչի, մարդկանց և մեքենաների կուտակումների, ընտրողներին օգնելու կարգի խախտման, վստահված անձի կամ այցելուի իրավունքների ու կողմնակի անձանց ներկայության հետ: Արձանագրվել են նաև բռնության և ճնշման դեպքեր: Ապրիլի 2-ին ՀՀ քաղաքացիներն ընտրում են խորհրդարան: Մանդատների համար 9 քաղաքական ուժ է մրցում: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում ունեն հետևյալ համարները՝ ԵԼՔ դաշինք - 1, ԱԴ - 2, ՀՎԿ - 3, «Ծառուկյան» դաշինք - 4, «Կոնգրես – ՀԺԿ» դաշինք - 5, ՀՀԿ - 6, ՀԿԿ - 7, ՕՐՕ - 8, ՀՅԴ - 9: Ժամը 11:00-ի դրությամբ, ըստ ԿԸՀ տվյալների, քվեարկել է 344 714 քաղաքացի կամ ընտրողների 13,32%-ը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |