Րաֆֆի Հովհաննիսյան. «Նորմալ ընտրությունների դեպքում շատ հանգիստ խորհրդարան կմտնենք» 2 ապրիլի 2017 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Նորմալ ընտրությունների դեպքում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը կմտնի խորհրդարան: Այս մասին 9/06 ընտրատեղամասում քվեարկությունը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի պատգամավորության թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Հարցին, թե արդյոք դաշինքն անցողիկ շեմի խնդիր չունի, նա նշել է. «Կարծում եմ, որ ազատ և արդար ընտրությունների դեպքում, անգամ այսօրվա դրությամբ, այո, բայց նաև գիտեմ, թե ինչ տեսակի համատարած կեղծիքների են դիմել իշխող ուժերի ներկայացուցիչները: Մենք շատ հանգիստ խորհրդարան կմտնենք նորմալ ընտրությունների դեպքում», - մեջբերում է Panorama.am-ը: Հովհաննիսյանը նշել է նաև, որ ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ հենց այսօր արդեն խախտումներ արձանագրվել են: «Ամբողջական փաթեթով մենք կներկայացնենք դրանք հասարակությանն այսօրվա վերջում: Այնուամենայնիվ, սա մեր պայքարի մի հանգրվանն է, չենք կարող տանը նստած մնալ և այդ պայքարը պետք է տանել սահմանադրական բոլոր եղանակներով: Դուք գիտեք, թե ինչպես ենք դիտարկում անցյալ բոլոր ընտրությունները: Հավանաբար, այս անգամ քիչ կտարբերվեն մեր գնահատականները, բայց, բոլոր դեպքերում մենք հուսով պետք է ապրենք մեր երկրում, որ վերջապես ունենանք Հայաստանի Հանրապետություն, ոչ թե կուսակցապետություն»,- ասել է Հովհաննիսյանը: Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է 865 884 ընտրող կամ 33,46%-ը: Ընտրողների ընդհանուր թիվը 2 587 706 է: Կարդացեք նաև՝ «Քաղաքացի դիտորդ». Քվեարկության 4 ժամում 98 սարք է խափանվել Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ |