Ստալոնե. «Խոստումն» ունի «Օսկարին» արժանի ֆիլմին հատուկ բոլոր որակները![]() 2 ապրիլի 2017 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանությանը նվրված «Խոստումն» ունի «Օսկարին» արժանի ֆիլմին հատուկ բոլոր որակները: Այս մասին հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Սիլվեստր Ստալոնեն գրառում է կատարել Instagram-ի իր էջում: «Ապրիլի 21-ին կցուցադրվի այս արտառոց ֆիլմը: Այն մի թեմայի շուրջ է, որն ինձ հետաքրքրել է տասնամյակներ շարունակ: Շատ տարիներ պահանջվեցին, որպեսզի ինչ-որ մեկը քաջություն ունենա այն նկարահանելու և մեծ էկրանին ներկայացնելու համար: Այն ճշմարիտ ու պատմական տեսանկյունից չափազանց կարևոր դրամա է: Այն ունի «Օսկարին» արժանի ֆիլմին հատուկ բոլոր որակները։ Գլխավոր դերակատարներ Քրիստիան Բեյլի և Օսկար Այզեկի խաղն ուղղակի կատարյալ է»,- գրել է դերասանը՝ առանձնահատուկ շնորհակալություն հայտնելով ֆիլմի պրոդյուսեր Մայք Մեդավոյին: Ավելի վաղ «Խոստումը» ֆիլմին իրենց աջակցությունն էին հայտնել Էլթոն Ջոնն ու Բարբարա Սթրեյզանդը: Ֆիլմի ռեժիսորն է Թերի Ջորջը։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |