Կոնգրես-ՀԺԿ-ն զինվորների բաց քվեարկության դեպք է գրանցել![]() 2 ապրիլի 2017 - 16:25 AMT PanARMENIAN.Net - 14/20 տեղամասում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի կողմից արձանագրվել է զինծառայողների բաց քվեարկության դեպք։ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը հրապարակել է իր արձանագրած ընտրախախտումների ցանկը: Դրանք հիմնականում կուտակումներ են և բաց քվեարկության դեպքեր: Մասնավորապես, 35/56 ընտարտեղամասում արձանագրվել է, որ քվեատուփը տեղադրված է մուտքի դռան անմիջապես կողքին, և ելումուտ անողները պարզ տեսնում են, թե քվեախցիկում ով ում օգտին է քվեարկում «Քվեախցիկում միաժամանակ քվեարկում են 3-4 քաղաքացի»,-նշված է դաշինքի հրապարակած ցանկում։ 13/32 ընտարատեղամասում արձանագրվել են կուտակումներ, նաև՝ անհայտ քաղաքացիներն ընտրողներին փոխանցել են գրիչներ և պարտադրել են դրանցով քվեարկել։ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է 865 884 ընտրող կամ 33,46%-ը: Ապրիլի 2-ին ՀՀ քաղաքացիները խորհրդարան են ընտրում: Մանդատների համար 9 քաղաքական ուժ է մրցում: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում ունեն հետևյալ համարները՝ ԵԼՔ դաշինք - 1, ԱԴ - 2, ՀՎԿ - 3, «Ծառուկյան» դաշինք - 4, «Կոնգրես – ՀԺԿ» դաշինք - 5, ՀՀԿ - 6, ՀԿԿ - 7, ՕՐՕ - 8, ՀՅԴ - 9: Խորհրդարանական ընտրությունների ընթացքին կարելի է հետևել PAN-ի թարմացվող լրահոսով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |