Ոստիկանությունը ենթադրյալ ընտրախախտումների մասին 41 հաղորդում է գրանցել 2 ապրիլի 2017 - 16:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը, ժամը 15-ի դրությամբ, ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 41 հաղորդում, որոնցից 5-ը ուղարկվել է նախաքննության, 11-ը գտնվում է նյութերի նախապատրաստման, 25-ը՝ ստուգման փուլում: Հաղորդումներից 12-ը՝ Երևանում, 3-ը՝ Կոտայքի, 4-ը՝ Լոռու, 3-ը՝ Շիրակի,1-ը՝ Արմավիրի, 3-ը՝ Տավուշի, 8-ը՝ Արարատի, 4-ը՝ Գեղարքունիքի, 3-ը՝ Վայոց ձորի մարզերում: Ապրիլի 2-ի՝ ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 970 հրապարակում: Դրանց ճնշող մեծամասնությունը վերաբերում են քվեարկության գործընթացի կազմակերպման տեխնիկական, քվեարկության սենյակների կահավորման, սարքավորումների գործարկման, տեղամասերում հերթերի առաջացման, քվեախցիկների տեղադրման, տեսանկարահանող սարքերի խափանման, կամ քվեարկության կազմակերպմանը վերաբերող տեխնիկական բնույթի այլ խնդիրներին, որոնք իրենց բովանդակությամբ արդեն իսկ առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ չեն պարունակում: Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է 865 884 ընտրող կամ 33,46%-ը: Ընտրողների ընդհանուր թիվը 2 587 706 է: Կարդացեք նաև՝ ԱԺ ընտրություններ. Թարմացվող լրահոս Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը, որը հետ էր կանչվել խորհրդակցությունների համար, վերադարձել է Բաքու Նա շարունակում է իր դիվանագիտական գործունեությունը Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով Մարտ ամսին նույնպես վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել էր 0.25 տոկոսով ՊՆ–ում քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա, նաև ԵՄ հետ գործակցությանն առնչվող հարցեր Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակ է, Փաշինյանի հետ հանդիպումից հետո իրավիճակը չի փոխվել Նրանք ասել են, որ մտադիր չեն ճանապարհը բացել, քանի դեռ սահմանազատման իրենց պահանջները չեն կատարվել |