Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 50,93%-ը

Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 50,93%-ը

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել է 1 մլն 317 936 ընտրող կամ 50,93%-ը: Այդ մասին հայտարարել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը լրագրողների հետ հանդիպմանը:

Ընտրողների ընդհանուր թիվը 2 587 706 է:

Ապրիլի 2-ին ՀՀ քաղաքացիները խորհրդարան են ընտրում: Մանդատների համար 9 քաղաքական ուժ է մրցում: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում ունեն հետևյալ համարները՝ ԵԼՔ դաշինք - 1, ԱԴ - 2, ՀՎԿ - 3, «Ծառուկյան» դաշինք - 4, «Կոնգրես – ՀԺԿ» դաշինք - 5, ՀՀԿ - 6, ՀԿԿ - 7, ՕՐՕ - 8, ՀՅԴ - 9:

Խորհրդարանական ընտրությունների ընթացքին կարելի է հետևել PAN-ի թարմացվող լրահոսով:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---