Ատոմ Էգոյանն ու Էրիկ Նազարյանը մի շարք ընտրախախտումներ են արձանագրել![]() 2 ապրիլի 2017 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստանում գտնվող կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը և կինոսցենարիստ Էրիկ Նազարյանն արդեն եղել են վեց ընտրատեղամասում և որոշակի ընտրախախտումներ են արձանագրել: Նրանք ուղիղ միացմամբ ցույց են տվել մի ցանկ, որի վրա նշումներ էր արված, թե քանի հոգի են քվեարկել տվյալ կուսակցության օգտին: «Մի մարդ նստել էր քվեատուփի մոտ, այդ թղթի վրա նշում էր, թե քանի հոգի են իրենց օգտին քվեարկել, ու այդ մասին հայտնում էր իր կուսակցությանը», - պատմել է Նազարյանը, գրում է Aysor.am-ը։ Սփյուռքահայ դիտորդները հայտնել են, որ եղել են Իջևանում, Բերքաբերում, Հովքում, Գոշում, Հաղարծինում: Ատոմ Էգոյանն էլ ընդգծել է, որ իրենց կողմից նշված դեպքը տեղի էր ունեցել Գոշում։ Էգոյանի խոսքով, սակայն, Հաղարծինում ևս շատ խառնաշփոթ վիճակ էր։ Ընտրախախտումների վերաբերյալ նրանք բազմաթիվ տեսանյութեր և լուսանկարներ ունեն, որը հետագայում կհրապարակեն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2017-ի հայաստանյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ սփյուռքի ներկայացուցիչները դիտորդական առաքելություն են իրականացնելու։ Ընտրությունների կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ թարմացվող լրահոսին հետևեք այստեղ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |