Հայաստանի մոտ 900 քաղաքացի է քվեարկել էլեկտրոնային տարբերակով![]() 2 ապրիլի 2017 - 20:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանական ընտրություններում էլեկտրոնային տարբերակով քվեարկել է Հայաստանի 877 քաղաքացի, հայտնել է ԿԸՀ փոխանախագահ Լաուրա Գալստյանը։ Նրա խոսքով, էլեկտրոնային քվեարկությունը սկսվել է ընտրություններից ինն օր առաջ և ավարտվել է քվեարկության օրվանից յոթ օր առաջ։ Գալստյանն ավելացրել է, որ Ընտրական օրենսգրքի համաձայն, էլեկտրոնային քվեարկության իրավունք ունեն մասնակցել արտերկրում դիվանագիտական ծառայություն անցնող անձինք և նրանց հետ ապրող իրենց ընտանիքի անդամները։ «Այդ իրավունքն ունեն նաև արտասահմանյան երկարատև գործուղման մեջ գտնվող զինծառայողները»,- նշել է նա, գրում է Նովոստի Արմենիան։ Նրա խոսքով, նշված քաղաքացիներն իրենք են որոշում քվեարկության տարբերակը` նախօրոք էլեկտրոնային եղանակով, թե Հայաստանում քվեարկության օրն ընտրատեղամասերում։ Ապրիլի 2-ին՝ ժամը 20:00-ին, ՀՀ-ում փակվել են բոլոր՝ 1997 ընտրատեղամասերը. խորհրդարանական ընտրություններն ավարտվել են: Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում էր 9 քաղաքական ուժ, որից 4-ը՝ դաշինք, 5-ը՝ կուսակցություն: Դրանք են՝ Հանրապետական, Հ.Յ. Դաշնակցություն, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ» և Հայաստանի կոմունիստական կուսակցությունները և «Ծառուկյան», ԵԼՔ, ՀԱԿ-ՀԺԿ և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |