ՀՀ քննչական կոմիտեն ստացել է 52 հաղորդում![]() 2 ապրիլի 2017 - 19:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեում` ժամը 17:30-ի դրությամբ, ստացվել է 52 հաղորդում͵ որոնք առերևույթ պարունակում են ընտրական իրավունքի խախտման՝ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Ստացված հաղորդումներից 24-ը Երևանից է, 7-ը՝ Գեղարքունիքի, 4-ը՝ Կոտայքի, 5-ը՝ Լոռու, 3-ը՝ Վայոց ձորի, 5-ը՝ Արագածոտնի, 2-ը՝ Տավուշի, 1-ական՝ Արմավիրի և Սյունիքի մարզերից: ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել է 1 մլն 317 936 ընտրող կամ 50,93%-ը: Այդ մասին հայտարարել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը լրագրողների հետ հանդիպմանը: Ընտրողների ընդհանուր թիվը 2 587 706 է: Խորհրդարանական ընտրությունների ընթացքին կարելի է հետևել PAN-ի թարմացվող լրահոսով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |