ՀՔԿ-ն 73 հաղորդում է ստացել ժամը 19:00-ի դրությամբ![]() 2 ապրիլի 2017 - 20:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեում, ժամը 19-ի դրությամբ, ստացվել է 73 հաղորդում, որոնք առերևույթ պարունակում են ընտրական իրավունքի խախտման՝ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Ստացված հաղորդումներից 27-ը՝ Երևանից է, 11-ը՝ Գեղարքունիքի, 4-ը՝ Կոտայքի, 7-ը՝ Լոռու, 3-ը՝ Վայոց Ձորի, 7-ը՝ Արագածոտնի, 8-ը՝ Տավուշի, 3-ը՝ Շիրակի, 2-ը՝ Արմավիրի, 1-ը՝ Սյունիքի մարզերից։ ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։ Ապրիլի 2-ին՝ ժամը 20:00-ին, ՀՀ-ում փակվել են բոլոր՝ 1997 ընտրատեղամասերը. խորհրդարանական ընտրություններն ավարտվել են: Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում էր 9 քաղաքական ուժ, որից 4-ը՝ դաշինք, 5-ը՝ կուսակցություն: Դրանք են՝ Հանրապետական, Հ.Յ. Դաշնակցություն, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ» և Հայաստանի կոմունիստական կուսակցությունները և «Ծառուկյան», ԵԼՔ, ՀԱԿ-ՀԺԿ և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքները: Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել է 1 մլն 317 936 ընտրող կամ 50,93%-ը: Ընտրողների ընդհանուր թիվը 2 587 706 է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |