Ոստիկանությունում ենթադրյալ ընտրախախտումների 153 հաղորդում է գրանցվել 2 ապրիլի 2017 - 21:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը, ժամը 19.30-ի դրությամբ, ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 153 հաղորդում, որոնցից 21-ը ուղարկվել է նախաքննության, 54-ը գտնվում է նյութերի նախապատրաստման, 62-ը՝ ստուգման փուլում, 16-ը՝ ստուգմամբ չի հիմնավորվել: Հաղորդումներից 44-ը՝ Երևանից, 13-ը՝ Կոտայքի. 14-ը՝ Լոռու, 12-ը՝ Շիրակի, 6-ը՝ Արմավիրի, 5-ը՝ Արագածոտնի, 20-ը՝ Տավուշի, 17-ը՝ Արարատի, 6-ը՝ Սյունիքի, 7-ը՝ Գեղարքունիքի, 9-ը՝ Վայոց ձոր մարզերից: Ապրիլի 2-ին՝ ժամը 20:00-ին, ՀՀ-ում փակվել են բոլոր՝ 2009 ընտրատեղամասերը. խորհրդարանական ընտրություններն ավարտվել են: Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում էր 9 քաղաքական ուժ, որից 4-ը՝ դաշինք, 5-ը՝ կուսակցություն: Դրանք են՝ Հանրապետական, Հ.Յ. Դաշնակցություն, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ» և Հայաստանի կոմունիստական կուսակցությունները և «Ծառուկյան», ԵԼՔ, Կոնգրես-ՀԺԿ և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքները: BS/The Gallup կազմակերպության նախնական՝ Exit Poll-ի (հետընտրական հարցման) առաջին տվյալներն արդեն կան, և ըստ դրանց Հայաստանի խորհրդարան քաղաքական 4 ուժ է անցնում՝ Հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, ԵԼՔ-ն ու ՀՅԴ-ն: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |