Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու համար ձերբակալված կա 2 ապրիլի 2017 - 21:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 16/03 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է։ ՔԿ հաղորդմամբ, 2017 թվականի ապրիլի 2-ին ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հաղորդում է ստացվել͵ որ թիվ 16/03 ընտրատեղամասում ժամը 15.48-ին գրանցվել է կրկնակի քվեարկության փորձ։ Ձեռնարկված անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել է͵ որ Արմավիր քաղաքի բնակիչ Ա. Կաղզվանցյանը ԱԺ ընտրություններին մասնակցելու համար 2017 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 08.15-ին, գնացել է Արմավիր քաղաքում գտնվող թիվ 16/3 ընտրատեղամաս͵ սահմանված կարգով ստացել քվեաթերթիկները եւ կատարել իր քվեարկությունը։ Ժամեր անց ընտրողը կրկին գնացել է նույն ընտրատեղամաս եւ փորձել կրկին մասնակցել քվեարկությանը, սակայն նշված հանգամանքը հայտնաբերվել է ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից: Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով։ Ա. Կաղզվանցյանը ձերբակալվել է։ Ավելի վաղ հաղորդվել է, որ ապրիլի 2-ին՝ ժամը 20:00-ին, ՀՀ-ում փակվել են բոլոր՝ 2009 ընտրատեղամասերը. խորհրդարանական ընտրություններն ավարտվել են: Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում էր 9 քաղաքական ուժ, որից 4-ը՝ դաշինք, 5-ը՝ կուսակցություն: Դրանք են՝ Հանրապետական, Հ.Յ. Դաշնակցություն, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ» և Հայաստանի կոմունիստական կուսակցությունները և «Ծառուկյան», ԵԼՔ, Կոնգրես-ՀԺԿ և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքները: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |