Արամ Մանուկյան. Ընտրություններին մասնակցության նման բարձր ցուցանիշ չէր կարող լինել![]() 2 ապրիլի 2017 - 21:49 AMT PanARMENIAN.Net - Ընտրություններին մասնակցության նման բարձր ցուցանիշ չէր կարող լինել: Ապրիլի 2-ի երեկոյան «Մեդիա կենտրոնում», անդրադառնալով ԿԸՀ հրապարակած տվյալներին, նման տեսակետ է հայտնել Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչ Արամ Մանուկյանը: «Արդեն ակնհայտ է, որ շատ գյուղերում, համյանքներում 100 տոկոս մասնակցություն է եղել: Պարզ է, որ 200.000 մարդ ավելի է քվեարկել: Չեմ կարող ասել՝ Ղարաբաղից են բերել, Ջավախքից են բերել»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը: Ըստ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների՝ ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է 1.574.947 կամ 60.86%-ը՝ 20:00-ի դրությամբ: Նա չի բացառել նաև, որ կրկնակի քվեարկության դեպքեր են եղել: «Նման մասնակցություն հնարավոր չէր: Մենք վաղվանից կսկսենք աշխատել, վաղվանից կսկսվի ընտրողների ցուցակների համադրման պրոցեսը, կփորձենք 2-3 օրվա ընթացքում ցույց տալ, թե ինչ է տեղի ունեցել»,- ասել է նա: Դիտարկմանը, որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի անդամները մշտապես հայտարարում էին՝ սարքավորումների, տեսախցիկների կիրառման արդյունքում կրկնաքվեարկությունները բացառվելու են, Մանուկյանը պատասխանել է, որ իրենք լուրջ ուսումնասիրություն են իրականացնելու, իսկ մինչև այդ հայտարարել է. «Չաշխատեց, փաստորեն: Այս պահին չեմ կարող ասել, թե խախտման որ մեթոդներ են կիրառվել, բայց մի բան ակնհայտ է՝, այսքան մարդ չէր կարող քվեարկել»: Ավելի վաղ հաղորդվել է, որ ապրիլի 2-ին՝ ժամը 20:00-ին, ՀՀ-ում փակվել են բոլոր՝ 1997 ընտրատեղամասերը. խորհրդարանական ընտրություններն ավարտվել են: Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում էր 9 քաղաքական ուժ, որից 4-ը՝ դաշինք, 5-ը՝ կուսակցություն: Դրանք են՝ Հանրապետական, Հ.Յ. Դաշնակցություն, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ» և Հայաստանի կոմունիստական կուսակցությունները և «Ծառուկյան», ԵԼՔ, Կոնգրես-ՀԺԿ և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքները: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |