ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում 106-րդ բանաձեւի հարցով քվեարկության մասին որոշումը կարող է վերանայվե՞լ17 հոկտեմբերի 2007 - 19:47 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը պաշտպանող Պալատի մեծամասնության առաջնորդ, Մերիլենդ նահանգը ներկայացնող դեմոկրատ Ստենի Հոյերը հայտարարել է, որ քվեարկության ծրագրերը կարող են տեղափոխվել: «Ես ցանկանում եմ ճշտել կոնգրեսականների թվաքանակը, ովքեր պաշտպանում են բանաձեւը մինչեւ քվեարկությունը»,- նշել է նա: Փաստորեն, կոնգրեսական Հոյերը հրաժարվել է իր սկզբնական որոշումից այն մասին, որ 106-րդ բանաձեւը անպայման պետք է դրվի քվեարկության:Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության հանձնաժողովի նախագահ Էլսի Հասթինգսը եւ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Ներկայացուցիչների պալատի պատվիրակության ղեկավար Ջոն Թաները կոչ են արել Պալատի խոսնակ Նենսի Փելոսիին արգելափակել քվեարկությունը: «Թուրքիան մահմեդական աշխարհի միակ երկիրն է, որը երկար ժամանակ մեր դաշնակիցն էր եւ ես ցանկանում եմ, որպեսզի այդպես էլ շարունակվի»,- հայտարարել է հանրապետական Լինկոլն Դեւիսը, ով սկզբում պաշտպանում էր բանաձեւը, սակայն հետո հրաժարվել է քվեարկել դրա համար: Նրա դիրքորոշման հետ համաձայն է նաեւ Ջեյն Հարմանը, ով նամակ է ուղարկել Նենսի Փելոսիին զգուշացնելով քվերակության չդնել բանաձեւը: Կոնգրեսականները, ովքեր պաշտպանում էին բանաձեւը, իսկ հետո ետ են կանչել իրենց ձայները, տեղյակ են, որ հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն էր, սակայն «ժամանակն է վատ ընտրված»: «Ես դեմ եմ ցեղասպանությանը, սակայն այդ հարցը կարող է վնասել մեր զորքերին Իրաքում եւ Ավղանստանում»,- նշել է դեմոկրատ կոնգրեսական Սոնֆորդ Բիշոփը, ով եւս ետ է կանչել իր ստորագրությունը: Մայք Ռոսի խոսքերով, այսօր ժամանակը չէ «ցեղասպանությունը Թուրքիայի աչքը մտցնել», գրում է Congressional Quarterly-ն: Սակայն Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին առաջվա պես ծրագրում է անցկացնել 106-րդ բանաձեւի քվեարկությունը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեն 27 «կողմ» եւ 21` «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը: 106-րդ բանաձեւը ընդամենը «Պալատի բանաձեւ է» (The House resolution): Այն չպետք է հաստատվի ԱՄՆ Սենատում եւ չի ստորագրվում նախագահի կողմից: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |