Կիպրոսի համայնքները համաձայնության չեն եկել բանակցությունների վերսկսման հարցում![]() 3 ապրիլի 2017 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը և կղզու թուրքական համայնքի առաջնորդ Մուստաֆա Աքինջին քննարկել են վերջին ամիսների խնդիրները: ՄԱԿ գլխավոր քարտուղարի Կիպրոսի գծով հատուկ խորհրդական Էսպեն Բարտը կշարունակի շփումները նրանց հետ բանակցություններն առաջիկայում վերսկսելու նպատակով: Այդ մասին ասվում է երկու համայնքների առաջնորդների համատեղ հայտարարության մեջ, որը տարածել է ՄԱԿ ներկայացուցչությունը: Անաստասիադիսի և Աքինջիի աշխատանքային ընթրիքն ավելի քան 4 ժամ է տևել, դա համայնքների առաջնորդների առաջին հանդիպումն էր փետրվարին բանակցությունների ընդհատումից հետո: Համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ Կիպրոսի թուրքերի առաջնորդ Աքինջին և Կիպրոսի հույների առաջնորդ Նիկոս Անաստասիադիսը կարծիքների բաց և կառուցողական փոխանակում են անցկացրել, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Փետրվարի կեսին Կիպրոսի կարգավորման շուրջ բանակցությունները խզվեցին: Կիպրոսցի թուրքերի առաջնորդ Մուստաֆա Աքինջին հեռացել է բանակցություններից որպես բողոքի նշան ընդդեմ Կիպրոսի խորհրդարանի որոշման դպրոցներում 1950թ. հանրաքվեի տարեդարձը նշելու վերաբերյալ: Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը ստեղծված իրավիճակի համար պատասխանատվությունը դրել է Թուրքիայի և թուրքական համայնքի վրա: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |