Պատմությունը դեռ չի տեսել Հայոց ցեղասպանության հերքման այսպիսի աննախադեպ արշավ17 հոկտեմբերի 2007 - 21:10 AMT PanARMENIAN.Net - «Պատմությունը դեռ չի տեսել Հայոց ցեղասպանության հերքման այսպիսի աննախադեպ արշավ, ինչպիսին Թուրքիան տանում է վերջին երկու շաբաթներին»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է Ամերիկայի Հայկական Համագումարի (AAA) Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: Նրա խոսքերով, Կոնգրեսն ու ԱՄՆ ժողովուրդը չպետք է ենթարկվեն Անկարայի շանտաժին եւ սպառնալիքներին եւ պետք է քվեարկեն Հայոց ցեղասպանության մասին106-րդ բանաձեւի հարցով: «Մենք վստահ ենք, որ Ներկայացուցիչների պալատը ճիշտ ընտրություն կկատարի եւ չի դավաճանի ժողովրդավարական արժեքներին, որոնց վրա հիմնված է ԱՄՆ-ն»,- ընդգծել է Վարդանյանը:Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Օսմանյան կայսրությունում 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը պաշտպանող Պալատի մեծամասնության առաջնորդ, Մերիլենդ նահանգը ներկայացնող դեմոկրատ Ստենի Հոյերը հայտարարել է, որ քվեարկության ծրագրերը կարող են վերանայվել: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |