Մարուքյան. ԵԼՔ-ին տված ձայները տեղ են հասել՝ ընտրությունները չընդունելու կարիք չունենք 3 ապրիլի 2017 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Ընտրությունների արդյունքները կարելի է հաջողություն համարել այն 120.000 և ավելի քաղաքացիների համար, որոնք իրենց ազատ կամքով ՝ առանց վախենալու, առանց կասկածի, գնացել ու քվեարկել են ԵԼՔ դաշինքի օգտին: Այդ մասին ասել է դաշինքը գլխավորող Էդմոն Մարուքյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում։ «Յուրաքանչյուր ձայն, որ տրվել է ԵԼՔ-ին, պահել ենք, այդ ձայնը հասել է տեղ, այս առումով մենք ընտրությունները չընդունելու բան չունենք: Մենք այդ 120.000 մարդկանց ներկայացուցիչն ենք 6-րդ գումարման Ազգային ժողովում», -ասել է նա։ Էդմոն Մարուքյանը նշել է, որ իրենք լցոնումներ, կրկնաքվեարկության դեպքեր չեն գրանցել։ «Արձանագրել ենք միայն ընտրակաշառքի դեպքերը, որի մասին համատարած ասվել է, ահազանգել ենք, արձանագրել ենք որոշակի տեխնիկական խախտումներ», - ասել է նա։ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 3-ի կեսօրին հրավիրած նիստում ամփոփել է նախորդ օրը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ մշակված բոլոր՝ 2009 ընտրատեղամասերից ստացված արդյունքների հիման վրա: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 770.718 քվե կամ ընտրողների ձայների 49.15%-ը, «Ծառուկյան դաշինքը»՝ 428.892 քվե կամ 27.35%-ը: ԵԼՔ դաշինքը ստացել է 121.997 քվե կամ ընտրողների ձայների 7.78%-ը, ՀՅԴ-ն՝ 103.173 քվե կամ 6.57%-ը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը՝ 103.148 կամ 6.58%-ը: «Հայկական վերածնունդ» կուսակցությունը ստացել է 58.274 քվե կամ 3.72%, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝ 32.487 քվե կամ 2.07%, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը՝ 25.973 քվե կամ 1.66%, «Ազատ դեմոկրատները»՝ 14.740 քվե կամ 0.94%, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 11.742 քվե կամ 0.75%: Ընտրություններին մասնակցել 1.577.323 ընտրող կամ ընտրողների 60.93%-ը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Մելիքյան․ Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը «Հետոն էլ է պարզ»,–գրել է նա «Երեմյան Փրոջեքթսը» Երևանում կաթնամթերքի արտադրության գերժամանակակից գործարան է բացել Այն կառուցվել է ներդրումային խոշոր նախագծի շրջանակում, որը մեկնարկել էր 2022 թվականին |