Պայթյուն Սանկտ Պետերբուրգի մետրոյում. 10 մարդ է զոհվել, տուժածների թվում հայեր կան (թարմացվող)![]() 3 ապրիլի 2017 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգի մետրոյի կապույտ գծում պայթյուն է որոտացել: Առնվազն 10 մարդ է զոհվել, ավելի քան 50 տուժած կա, հայտնում է Lenta.ru-ն իրավապահ մարմիններում աղբյուրի վրա հղումով: Պայթյունը տեղի է ունեցել «Տեխնոլոգիական ինստիտուտ» և «Սենայի հրապարակ» կայարանների մոտ: Մետրոյի բոլոր կենտրոնական կայարանները տարհանվում են: 20:09 ՀՀ ԱԳՆ-ն հաստատել է, որ նախնական տվյալների համաձայն, Սանկտ Պետերբուրգում ահաբեկչության հետևանքով տուժածների թվում հայեր կան։ Լուրը PanARMENIAN.Net ի հետ զրույցում հաստատել է նաև ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։ 17:39ՀՀ ԱԻ նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել ՌԴ-ում ՀՀ ԱՒՆ ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Ա.Ղազարյանի հետ. աշխատանքներ են իրականացվում ճշտելու, արդյոք տուժածների և զոհերի թվում կան ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր: 17:37 Մոսկվայի Վնուկովո օդանավակայանը խստացրել է անվտանգության միջոցները: 17:34 Պայթյունը Պետերբուրգի մետրոպոլիտենում ահաբեկչական գործողություն էր: Այդ մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Ալեքսանդր Կուրեննոյը: 17:21 ՌԴ Դաշնության խորհրդում կարծում են, որ դեр վաղ է պայթյուններն ահաբեկչություն որակել: «Դա պետք է անեն քննչական մարմինները, սակայն շատ նման է ահաբեկչության», -ասել է սենատոր Անդրեյ Կուտեպովը: 17:17 Պուլկովո օդանավակայանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: 17:10 ՀՀ ԱԳՆ-ն ճշտում է Սանկտ Պետերբուրգում մետրոյի պայթյունի հետևանքով տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիների և ազգությամբ հայերի առկայությունը: 17:09 Պետերբուրգում պայթյուններից հետո Facebook-ն ակտիվացրել է «Ես անվտանգ վայրում եմ» կոճակը: Այդպիսով օգտատերերը կարող են հայտնել իրենց մերձավորներին, որ չեն տուժել: 17:01 Ազգային հակաահաբեկչական կոմիտեն (ԱՀԿ) հայտարարել է, որ մետրոյից մարդկանց տարհանումն ավարտվել է: 16:53 Պայթյուններից հետո փակ է մետրոյի 8 կայարան: 16:43 Մետրոյում պայթյունների մասին զեկուցվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Ըստ նրա, դիտարկվում են պայթյունների պատճառների բոլոր հնարավոր տարբերակները, այդ թվում՝ կենցաղային և քրեական տարբերակները: 16:37 Մոսկվայի մետրոպոլիտենը անվտանգության լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում: 16:20 Տուժածների թվում կան երեխաներ: «ՎԿոնտակտե» ցանցում լուսանկարներ են հայտնվել: «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարանի մոտ վագոնում պայթյուն է տեղի ունեցել, տուժածները շատ են»,-գրել է օգտատերերից մեկը: Մեկ այլ օգտատեր նշել է. «14:30 պայթյուն տեղի ունեցավ «Սենայի հրապարակ» կայրանում: Ամենուր ծուխ է, մարդիկ վազում են կառամատույցից»: 16:15 «Սև գետակ» կայարանը փակ է՝ կասկածելի իր է հայտնաբերվել: Պատահարի վայրում քննչական խումբ է աշխատում: Քրեական գործ է հարուցվել: Photo: Страница «ДТП и ЧП | Санкт-Петербург» во «ВКонтакте» Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |