Ձյուդոիստներ Բալասանյանն ու Կարապետյանը հաջող ելույթ են ունեցել Եվրոպայի գավաթում![]() 3 ապրիլի 2017 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Սամբոյի և Ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ, սամբո մարզաձևից Հայաստանի բազմակի չեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր Սոսե Բալասանյանն ու Ֆերդինանդ Կարապետյանը հաջող ելույթներ են ունեցել ապրիլի 1-2-ը Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում անցկացված Եվրոպայի ձյուդոյի գավաթի խաղարկությանը: 52 քաշային կարգում Սոսե Բալասանյանը գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը պարտվել է միայն եզրափակիչ գոտեմարտում իտալացի մարզիկ Պիեռուչի Ջուլիային՝ նվաճելով երկրորդ տեղը, իսկ 73 կգ քաշային կարգում Ֆերդինանդ Կարապետյանը գրավել է երրորդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |