ԱԳՆ. Սանկտ Պետերբուրգում ահաբեկչության հետևանքով տուժած հայերի մասին տվյալները չեն հաստատվում

ԱԳՆ. Սանկտ Պետերբուրգում ահաբեկչության հետևանքով տուժած հայերի մասին տվյալները չեն հաստատվում

PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգում ահաբեկչության հետևանքով տուժած հայերի մասին տվյալները չեն հաստատվում։ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից հայտնել են, որ տվյալները դեռ վերջնական չեն։

Բացի այդ, Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է պայթյունից տուժածների և քաղաքի բուժհաստատություններ տեղափոխվածների անվանացանկը:Ըստ նախնական տվյալների՝ նրանց թվում ազգությամբ հայ չկա:

Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարության Twitter-ի միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

Ավելի վաղ հաղորդվել է, որ ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյի կապույտ գծում պայթյուն է որոտացել: Առնվազն 11 մարդ է զոհվել, ավելի քան 50 տուժած կա։ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ՌԴ Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Ալեքսանդր Կուրեննոյը հայտարարել է, որ պայթյունը Պետերբուրգի մետրոպոլիտենում ահաբեկչական գործողություն էր:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---