Բելգրադյան դպրոցի սանի գրաֆիկական ցուցահանդես՝ Երևանում 4 ապրիլի 2017 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Սերբիայի Հանրապետության հյուպատոսության նախաձեռնությամբ և Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի աջակցությամբ, ապրիլի 6-ից 12-ը Միրյանա Տոմաշևիչը (Սերբիա) հանդես կգա գրաֆիկական աշխատանքների անհատական ցուցահանդեսով։ Ցուցահանդեսի բացումը՝ ապրիլի 6-ին` ժամը 13։00-ին Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում։ Միրյանա Տոմաշևիչի աշխատանքները գրաֆիկայի Բելգրադյան դպրոցին են պատկանում: Նա այդ դպրոցի պրոֆեսոր Բոժիդար Ջմերկովիչի լավագույն սաներից է և նրա գործի շարունակողը: Նա ձևավորել է ստեղծագործական մի միջավայր, որում արվեստի գործերին հնչեղություն, ժամանակակից պոետիկա հաղորդելու տեխնոլոգիական նոր միջոց է: Ծնվել է 1967 թվականին, Բելգրադում: 1991-ին ավարտել է Բելգրադի Արվեստների համալսարանի կիրառական արվեստի ֆակուլտետի գրաֆիկայի բաժինը, 1994-ին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Կիրառական արվեստի ֆակուլտետում աշխատում է որպես գրաֆիկայի դասախոս: Մասնակցել է անհատական և խմբակային բազմաթիվ ցուցահանդեսների, բիենալեների և տրիենալեների: Արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների: Նրա շատ աշխատանքներ գտնվում են տարբեր թանգարաններում և մասնավոր հավաքածուներում: Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնը ստեղծվել է 2011թ.-ին՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի և Ժողովրդական ստեղծագործության և արհեստագործության կենտրոնի միավորմամբ: Կենտրոնի Երևանի և Դիլիջանի մասնաճյուղի ժողովրդական արվեստի թանգարանների հիմքը կազմում են 1930-ական թվականներին ազգագրագետ Հաբեթնակ Բաբայանի ջանքերով հիմնադրված Ժողովրդական ստեղծագործության տան ցուցանմուշները: Հավաքածուն (շուրջ 10.000 նմուշ) ընդգրկում է փայտի, մետաղի և քարի գեղարվեստական մշակման, ասեղնագործության, գորգագործության, խեցեգործության նմուշներ, ինչպես նաև ինքնուս նկարիչների գեղանկարներ: Հավաքածուում առանձնակի տեղ են գրավում սփյուռքահայերի նվիրատվությունները: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |