ԿԳՆ. Արտերկրում սովորելու մրցույթում 31 դիմորդ է հաղթել 4 ապրիլի 2017 - 11:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ամփոփվել են 2017-2018 ուսումնական տարում Լեհաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի, Վրաստանի, Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար միջպետական համաձայնագրի շրջանակում հայտարարված մրցույթների արդյունքները: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հայտարարված մրցույթներին մասնակցելու հայտ է ներկայացրել 52 դիմորդ, այդ թվում բակալավրի կրթական ծրագրով 15, մագիստրոսի կրթական ծրագրով՝ 33 և ասպիրանտուրայի կրթական ծրագրով՝ 4 դիմորդ: Բակալավրի կրթական ծրագրով հաղթող է ճանաչվել 5, մագիստրոսի կրթական ծրագրով՝ 22 և ասպիրանտուրայի կրթական ծրագրով՝ 4 դիմորդ: Հայատարարված մրցույթին ներկայացված դիմումները և արդյունքներն ըստ երկրների բաշխվել են հետևյալ կերպ. Բակալավրի կրթական ծրագրով. Լեհաստանի Հանրապետություն – 7 դիմորդ (հաղթող են ճանաչվել երկուսը), Բուլղարիայի Հանրապետություն – 4 դիմորդ (հաղթող են ճանաչվել երկուսը), Ռումինիա – 4 դիմորդ (հաղթող է ճանաչվել մեկը), մագիստրոսի կրթական ծրագրով. մագիստրոսի կրթական ծրագրով. Լեհաստանի Հանրապետություն - 11 դիմորդ (հաղթող են ճանաչվել երկուսը), Բուլղարիայի Հանրապետություն - 2 դիմորդ (հաղթող են ճանաչվել երկուսը), Ռումինիա - 4 դիմորդ (հաղթող են ճանաչվել երկուսը), Վրաստան – 9 դիմորդ (հաղթող են ճանաչվել բոլորը), Հորդանանի Հաշիմյան Թագավորություն – 7 դիմորդ (հաղթող են ճանաչվել բոլորը), Ասպիրանտուրայի կրթական ծրագրով. Լեհաստանի Հանրապետություն - 2 դիմորդ (հաղթող են ճանաչվել երկուսը), Ռումինիա - 1 դիմորդ (ճանաչվել է հաղթող), Հորդանանի Հաշիմյան Թագավորություն - 1 դիմորդ (ճանաչվել է հաղթող): Միջգերատեսչական, ﬕջհամալսարանական և Եվրաﬕության ﬕ շարք ծրագրեր ներկայում ուսուﬓ արտասահմանյան բուհերում շարունակելու հնարավորություն են տալիս հայաստանցի ուսանողներին: Ներկայում համալսարանները, ﬕջգերատեսչական, երկկողմանի և Եվրաﬕության կողﬕց ֆինանսավորվող համաձայնագրերով, ուսանողներին սովորելու հնարավորություն են տալիս ռուսաստանյան, եվրոպական, աﬔրիկյան համալսարաններում: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն Սիմոնյան․ Երբ խաղաղության պայմանագիրը կնքվի, ԵԱՀԿ Մինսկի խմբի իմաստն ուղղակի կկորչի Նա ասել է, որ Հայաստանն իր կողմից ՄԽ լուծարման քայլեր է ասնում և այդ քայլը խաղաղության պայմանագրի կնքումն է |