Ալֆորվիլի հայկական եկեղեցու վրա հարձակում է եղել

Ալֆորվիլի հայկական եկեղեցու վրա հարձակում է եղել

PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ի վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով 6:00-ի սահմաններում, Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակում է տեղի ունեցել: Անհայտ անձինք եկեղեցու դռան մոտ աղբաման են հրկիզել, ինչի արդյունքում այրվել է նաև դուռը: 1 տարվա ընթացքում սա արդեն երրորդ հարձակումն է հայկական եկեղեցու վրա:

Armenian weekly-ն հաղորդում է, որ կրակն արթնացրել է տեղի քահանա Ժիլբեր Լեոնյանին և վերջինիս կնոջը, որոնք ապրում են շինության առաջին հարկում:

Հրշեջներն արագ արձագանքել են և հասել դեպքի վայր՝ մարելով կրակը: Բարեբախտաբար, հրդեհի հետևանքով տուժածներ չկան: Եկեղեցու մուտքը ևս վնասվել է:

Դեպքից 8 օր առաջ անհայտ անձինք քարեր էին նետել եկեղեցու ուղղությամբ՝ վնասելով շինությունը:

Ալֆորվիլի քաղաքապետն արդեն իսկ արձագանքել է կատարվածին՝ իր համերաշխությունն ու աջակցությունը հայտնելով հայկական եկեղեցուն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---