Պետերբուրգում առաջարկում են սահմանափակել ԱՊՀ երկրներից քաղաքացիների մուտքը![]() 4 ապրիլի 2017 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգի օրենսդիր ժողովի պատգամավոր Անդրեյ Անոխինն անհրաժեշտ է համարում խստացնել ԱՊՀ երկրների քաղաքացիների Ռուսաստան մուտք գործելու կարգը քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: «Մենք չգիտենք, թե ով է կանգնած դրա հետևում, բայց մենք պետք է ապահովենք մեր անվտանգությունը: Այդ երկրների քաղաքացիները կարող են մուտք գործել հանցավոր մտադրություններով»,-ասել է նա, հայտնում է Lenta.ru-ն: Նա նշել է, որ այժմ ԱՊՀ երկրների բնակիչները, այդ թվում Միջին Ասիայից, կարող են անարգել աշխատանքային պատենտ գնել սահմանին: Անոխինը կարծում է, որ սահմանապահները պետք է մատնահետքեր վերցնեն երկիր մտնող օտարերկրացիներից: Բացի այդ, գործատուները պետք է երաշխավոր լինեն ՌԴ ժամանող ներգաղթյալի համար՝ այդ նպատակով պետք է հատուկ հանձնաժողով ստեղծվի, հավելել է պատգամավորը: Ըստ նրա, համապատախան առաջարկներն ուղղվելու են դաշնային կառավարությանը և ՆԳՆ: Ավելի վաղ Պետդումայի անվտանգության և կոռուպցիային հակազդելու կոմիտեի ղեկավար Վասիլի Պիսկարյովն առաջարկել էր չեղարկել մահապտժի արգելքն ահաբեկիչների համար: Նա նշել է, որ գործող օրենսդրությամբ նախատեսված պատժի միջոցները բավարար չեն: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ երկրում իրականացված ցանկացած ահաբեկչություն մարտահրավեր է, այդ թվում նաև երկրի նախագահի համար: Սանկտ Պետերբուրգի մետրոյում ապրիլի 3-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ 11-ից հասնելով 14-ի: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան: Ավելի վաղ հաղորդվել է, որ ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյի կապույտ գծում պայթյուն է որոտացել: «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ՌԴ Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Ալեքսանդր Կուրեննոյը հայտարարել է, որ պայթյունը Պետերբուրգի մետրոպոլիտենում ահաբեկչական գործողություն էր: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |