ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է դիտորդներ ուղարկի Հարավային Կովկաս, հատկապես` Նախիջեւան19 հոկտեմբերի 2007 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը գնահատում եւ հարգում է իր տարածքում ապրող ազգային փոքրամասնությունների պատմամշակութային ժառանգությունը: Այդ մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 34-րդ նիստին Փարիզում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Խորհրդային շրջանում անմահ հուշարձանների, բոլոր կրոններին պատկանող հուշարձանների, եւ ոչ միայն քրիստոնեական եկեղեցիների ու վանքերի, այլեւ մզկիթների ավերումը հնարավոր չէ փոխել: «Մենք կարող ենք հպարտանալ նրանով, ինչն ունենք, եւ պահպանենք ու պաշտպանենք դրանք: Փաստացիորեն, Ռիաթազայի գերեզմանոցը, որը պատկանում է Հայաստանի ոչ քրիստոնյա եզդի փոքրամասնությանը, Մետաքսի մեծ ճանապարհին հայկական հուշավայրերը եւ Երեւանի չքնաղ ու վերջերս վերականգնված Կապույտ մզկիթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկմանը սպասողների ցանկում են»,- նշել է Օսկանյանը: Նա հիշեցրել է, որ մեր տարածաշրջանում սահմանները հաճախակի են փոխվել, եւ ժողովուրդները շարունակաբար տեղաշարժվել են եւ նրանց են տեղաշարժել: «Հայկական հինավուրց քաղաքակրթությունը բնակավայրեր է հաստատել, համայնքները հետքեր են թողել` շատրվաններ ու կամուրջներ, եկեղեցիներ ու զանգվածեղ կրոնական ու արվեստի քանդակներ: Այս հուշարձանների ճակատագիրը կարեւոր է հենց իրենց համար, արվեստագետների ու պատմաբանների համար, բայց ավելի կարեւոր աշխարհի համար, որը պետք է հիշի իր պատմությունը, պետք է հիշի այն ժողովուրդների ժառանգությունը, որոնք անցել-գնացել են: Մեր հետաքրքրվածությունն համաշխարհային ժառանգության առումով պարզապես փիլիսոփայական չէ: Այն բավականին անձնական է: Մեր պատմությունն իրոք փոխկապակցված է մեր հարեւանների մասին պատմությանը, նրանց պատմությանը: Մենք ապշած ենք այդ պատմությունն անտեսելու ջանքերից: Մենք զայրացած ենք այդ պատմությունը վերաձեւելու փորձերից: Ցավոք, մենք ունենք հարեւաններ, որոնք իրենց ինքնությունը կերտել են ոչ այնքան իրական պատմության վրա: Եվ մենք տեսնում ենք դրա արդյունքում առաջացած տրավման ու անկայունությունը» ,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Նա հերթական անգամ կոչ է արել ՅՈՒՆԵՍԿՕ-ին դիտորդներ ուղարկելու մեր տարածաշրջան, հատկապես` Նախիջեւան, տեսնելու եւ համապատասխան կերպով գնահատելու դիտավորյալ ավիրումներն այն վայրերում, որոնք պատերազմական ու բախումների գոտուց հեռու են, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա Ընդդիմադիրներն ԱԺ արտահերթի միջնորդություն են ներկայացրել․ Սիմոնյանն ասել է՝ մերժելու են Ըստ օրենքի, եթե միջնորդությունը մերժվում է, ապա 5-րդ աշխատանքային օրը, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ |