Պետերբուրգում Միջին Ասիայից 6 անձ է ձերբակալվել ահաբեկիչներին աջակցելու մեղադրանքով 5 ապրիլի 2017 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Պետերբուրգում Միջին Ասիայից 6 անձ է ձերբակալվել ահաբեկիչներին աջակցելու մեղադրանքով: ՌԴ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ ասվում է, որ տեղեկություններ չկան այն մասին, որ ձերբակալվածները կապեր ու ծանոթություն են ունեցել մետրոյում ահաբեկչություն իրականացնողի հետ: Ըստ Քննչական կոմիտեի հայտարարության, ձերբակալվածները զբաղվում էին Միջին Ասիայից Ռուսաստան եկած անձանց անդամագրմամբ ահաբեկչական «Ջեբհաթ ան Նուսրա» և «Իսլամական պետություն» խմբավորումներին, որոնց գործունեությունը ՌԴ-ում արգելված է: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սանկտ Պետերբուրգի օրենսդիր ժողովի պատգամավոր Անդրեյ Անոխինն անհրաժեշտ է համարում խստացնել ԱՊՀ երկրների քաղաքացիների Ռուսաստան մուտք գործելու կարգը քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Սանկտ Պետերբուրգի մետրոյում ապրիլի 3-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ 11-ից հասնելով 14-ի: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան: Ավելի վաղ հաղորդվել է, որ ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյի կապույտ գծում պայթյուն է որոտացել: «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ՌԴ Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Ալեքսանդր Կուրեննոյը հայտարարել է, որ պայթյունը Պետերբուրգի մետրոպոլիտենում ահաբեկչական գործողություն էր: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |