Թուրքական թերթը Ցեղասպանությունից փրկված հայ ընտանիքներին նվիրված շարք է պատրաստել 5 ապրիլի 2017 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Թուրքական Karınca թերթի կայքն նախաձեռնությամբ է հանդես եկել: Կայքում պարբերաբար հրապարակվում են Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ ընտանիքների պատմությունները՝ «հայկական դիմանկարներ՝ 1915թ. մինչ օրս» խորագրով: Այս շարքի հերթական հոդվածը նվիրված է նկարիչ, ռեժիսոր, գրող և երգիծաբան Վահե Բերբերյանին: Հոդվածի հեղինակը Վիլյամ Բայրամյանն է, թուրքերեն թարգմանել է Էզգի Գյուլը: Շատերի կողմից առավելապես stand-up երգիծական ժանրի շոուներով հայտնի 61-ամյա Վահե Բերբերյանն իր պատմությունները ներկայացնում է նաև ֆիլմերում, թղթի, կտավի ու բեմի վրա: «Նրա ժպիտը շատ անկեղծ է: Խոսքը հաճախակի ընդմիջվում է հայերեն «հոգիս» ջերմ բառով, բայց, ցավոք, այդ շռայլ հմայքը հակադրվում է ընտանիքի դժբախտ անցյալին»,-գրում է Բայրամյանը՝ ներկայացնելով Վահեի ընտանիքի պատմությունը, հայտնում է Ermenihaber.am-ը: Վահեի հայրը՝ Րաֆֆին, դեռ մեկ տարեկան էր, երբ նրա տատիկի հետ աքսորվեց դեպի Սիրիայի Դեյրէ-էզ-Զորի (Դեր Զոր) անապատները: Բեյրութ տեղափոխվելուց առաջ նրանք՝ երկուսով, բնակություն են հաստատել Վահեի ծննդավայր Հալեպում: Իսկ մոր ողջ ընտանիքը սպանվել է Ցեղասպանության ժամանակ: «Ինձ պատմել ու ասել են՝ ահա, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Եթե չհիշես, մեզ դավաճանած կլինես: Դրանից հետո շատ երկար ժամանակ ես ինձ մեղավոր էի զգում, թեև ոչ մի այնպիսի բան չէի արել, որի համար պետք է ինձ մեղավոր զգայի», - պատմում է Բերբերյանը: Նրա խոսքով՝ երգիծաբանությամբ զբաղվելու անհրաժեշտությունը ծագել է հենց այն պատճառով, որ իր վրա է կրում հավաքական ցավի հետևանքները, հաճախ ընկճված ու մտահոգ է լինում: «Եթե երջանիկ լինեի, էլ ինչու պիտի հումորի կարիք զգայի», - հավելում է Բերբերյանը: 17 տարեկանում Վահե Բերբերյանը լքում է Բեյրութը և մեկնում Եվրոպա: Որոշ ժամանակ անց նա վերադառնում է Լիբանան: Այստեղ ծագած քաղաքացիական պատերազմի առաջին տարիներին ականատես եղած Բերբերյանը այնուհետև տեղափոխվում է Լոս Անջելես: Սակայն այստեղ էլ ապահովության զգացումը երկար չի ուղեկցում նրան՝ կարճ ժամանակ անց բացահայտված հիվանդության պատճառով: «Հիշում եմ, որ երեխա ժամանակ էլ էի նկարում, բայց այն ժամանակ հիմնականում գանգեր էի պատկերում՝ Դեր Զորում մահացածների գանգերը»,- պատմում է արվեստագետը: Բերբերյանի խոսքով՝ թեև Ցեղասպանությունն իր կյանքում որոշակի դեր է խաղացել, բայց դա չի նշանակում, որ ինքը կուրորեն պետք է կապված լինի Ցեղասպանության հետ, չուսումնասիրի հայ մշակույթի արմատները: «Մտքումս մի լույս ծագեց. պետք է փոխել այս մոտեցումը: Հայ լինելը անպայման չի նշանակում կենաց պայքար մղել: Հայ լինելը հրաշալի է, հայ լինելը զվարճալի է, հայ լինելը հաճելի է», -ասում է Բերբերյանը: Իսկ Վիլյամ Բայրամյանն իր հոդվածը եզրափակում է հետևյալ տողերով. «Բերբերյանը շարունակում է մեկ անձով մշակութային հեղափոխություն իրականացնել՝ ընդարձակ հայկական հողի ընդերքում թաքնված գեղեցկություններն ու արվեստը վեր հանելու և դրա շուրջ շուրջպար բռնելու համար»: Վահե Բերբերյանը 5 գրքի, 13 պիեսի, 5 երգիծական ստեղծագործության և հարյուրավոր արվեստի գործերի հեղինակ է: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |