Վրաստանում մտադիր են ծխելն արգելել բոլոր հաստատություններում 5 ապրիլի 2017 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ կքննարկի փոփոխությունների փաթեթը թութունի վերահսկման մասին օրենքում, որով նախատեսվում է արգելել ծխելը բոլոր տիպի շենքերում, բացի բնակելի տներից ու կալանավայրերից: Ըստ թութունի վերահսկման ալյանսի, կարգելվի նաև ծխախոտային ապրանքների գովազդը, այդ թվում ցուցափեղկերում և առևտրի կետերի ներսում: Բժշկական զգուշացման չափը 30-ից կհասնի 65%-ի, տուգանման կարգը կպարզեցվի, կավելանան տուգանային պատժամիջոցները, գրում է «Գրուզիա օնլայնը»: Թութունի վերահսկման ալյանսը հուսով է, որ խորհրդարանը չի ենթարկվի արտադրողների ճնշմանը, օրինագիծն ընդդիմադիրներ չի ունենա և այն կընդունվի առաջին ընթերցմամբ: Ըստ խորհրդարանի առողջապահության կոմիտեի նախագահ Ակակի Զոիձեի, թութունի սպառումը շենքում կարգելվի 2018-ի մայիսից, իսկ 2020 թվականից արգելքը կվերաբերի արդեն մարզադաշտերին, նմանատիպ բաց տարածքներին ու գովազդային շուկային: Ըստ Զոիձեի, եթե նկատվի շենքում օգտագործելու դեպք, իրավաբանական անձի համար տուգանքը կկազմի 500 լարի՝ մոտ 205 դոլար, երկրորդ անգամ կրկնվելու դեպքում՝ 2000 լարի, իսկ սիստեմատիկ օգտագործման դեպքում՝ 5000 լարի: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |