Արամ Առաջինը ՄԻԵԴ-ից պահանջում է արագացնել Սիսի կաթողիկոսարանի հարցով դատաքննությունը 5 ապրիլի 2017 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հանձնարարությամբ կաթողիկոսության իրավական հանձնախումբը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ կոչ անելով արագացնել Սիսի կաթողիկոսարանին պատկանած կալվածքների վերադարձի հարցով դատաքննությունը։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից տեղեկացնում են, որ ՄԻԵԴ-ին կոչ է արվում 2016 թվականի դեկտեմբերի 7-ին ներկայացված դատական թղթածրարը Թուրքիայի դատարանին չհղել՝ նկատի ունենալով Թուրքիայի ներքաղաքական անորոշ վիճակը, դատական-իրավական օրենքների խախտումը, դատավորների և փաստաբանների նկատմամբ ապօրինի վերաբերմունքը և, ընդհանրապես բռնատիրական վիճակը։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը պատմական Սիս քաղաքում գտնվող կաթողիկոսարանի վերադարձի հարցով 2015-ի դեկտեմբերին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ազգային պահանջատիրության ուղղությամբ գործնական քայլերի հեռանկարով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը կարևորել է Սիսի կաթողիկոսարանի և ազգապատկան ու եկեղեցապատկան այլ կալվածքներ վերադարձը՝ հայերի խախտված իրավունքների վերականգնման համատեքստում: Անցած երկու տարում այս հայցի նախապատրաստական աշխատանքներին մասնակցել է թուրքական և միջազգային դատավարական օրենքների մասնագետներից կազմված հանձնախումբ՝ Արամ Ա կաթողիկոսի գլխավորությամբ: Ներկայացված հայցը պահանջում է վերականգնել սեփականատիրոջ իրավունքը Սբ Սոֆիայի տաճարի, ինչպես նաև Սիսի կաթողիկոսարանի նկատմամբ, որը 1293-1921թթ. ընթացքում եղել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի նստատեղը: Հայցի բովանդակությունը շատ պարզ է ու պահանջում է վերջնականապես վերադարձնել անշարժ գույքը, վերակառուցել այն` կրոնական նպատակներով օգտագործելու համար: 2015-ի մայիսի 11-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հայտարարել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նույնպես Թուրքիայից կարող է պահանջել Հայոց ցեղասպանության տարիներին եկեղեցուց բռնազավթված սեփականությունը վերադարձնել: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Ընդդիմադիրներն ԱԺ արտահերթի միջնորդություն են ներկայացրել․ Սիմոնյանն ասել է՝ մերժելու են Ըստ օրենքի, եթե միջնորդությունը մերժվում է, ապա 5-րդ աշխատանքային օրը, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ ՀՀ-ում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի խոշոր շահում և կհարկվի Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը Սարյան-Մաշտոց հատվածում 2 անձ է դանակահարվել, դանակահարություն է եղել նաև ռեստորանի մոտ Դանակահարված անձանցից մեկը մահացել է Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս |