Պուտին. ԱՊՀ բոլոր երկրներն ահաբեկչության պոտենցիալ թիրախներ են![]() 5 ապրիլի 2017 - 16:58 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ բոլոր երկրներն ահաբեկչական հարձակումների պոտենցիալ օբյեկտներ են: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով, որ մետրոյի պայթյունը Սանկտ Պետերբուրգում հաստատում է, որ ահաբեկչության հետ կապված վիճակը չի բարելավվում: «Մենք տեսնում ենք, որ դրությունը, ցավոք, չի բարելավվում։ Դա են հաստատում վերջին ողբերգական իրադարձությունները Սանկտ Պետերբուրգում։ Ահաբեկչական հարձակումների հետևանքով մարդիկ են զոհվել, բազմաթիվ տուժողներ կան», - ասել է Պուտինը՝ ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների հետ հանդիպմանը։ «Մենք գիտենք, որ ԱՊՀ երկրներից յուրաքանչյուրը, յուրաքանչյուրը, ահաբեկչական հարձակումների հնարավոր պոտենցիալ օբյեկտ կարող է լինել: Շատ են նաև այլ սպառնալիքները», - ասել է ՌԴ նախագահը, հայտնում է Ինտերֆաքսը։ Սանկտ Պետերբուրգի մետրոյում ապրիլի 3-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով 14 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան:Ավելի վաղ հաղորդվել է, որ ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյի կապույտ գծում պայթյուն է որոտացել: ՌԴ Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Ալեքսանդր Կուրեննոյը հայտարարել է, որ պայթյունը Պետերբուրգի մետրոպոլիտենում ահաբեկչական գործողություն էր:Ահաբեկիչներին աջակցելու մեղադրանքով 6 անձ է ձերբակալվել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |