Երևանի քաղաքապետի պաշտոնում Փաշինյանի առաջադրումը ԵԼՔ-ում չեն քննարկել![]() 5 ապրիլի 2017 - 16:06 AMT PanARMENIAN.Net - ԵԼՔ դաշինքում չեն քննարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը Երևանի քաղաքապետի ընտրություններում առաջադրելու հարցը։ Երևանի ավագանու ընտրությունները կայանալու են մայիսի 14-ին: «Մենք նման հարց չենք քննարկել», - ասել է ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը, հայտնում է Aysor.am-ը: Անդրադառնալով այն հարցին, թե քննարկվե՞լ է արդյոք Ազգային ժողովում փոխխոսնակ առաջադրելու հարցը, մասնավորապես, «Ծառուկյան» դաշինքի հետ՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ այդ թեմայով ոչ մի քննարկում դեռ չի եղել։ Ավելի վաղ «Ժամանակ» թերթը գրել էր թե «Ելք» դաշինքը դիտարկում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հնարավորությունը։ ԵԼՔ կուսակցությունների դաշինքից ԱԺ անցնող պատգամավորների եռյակից միայն Նիկոլ Փաշինյանն ունի Երևան քաղաքի գրանցում, որը պարտադիր է քաղաքապետի թեկնածու առաջադրվելու համար։ Հանրապետական կուսակցությունը քաղաքապետի իր թեկնածուին կառաջարկի ապրիլի 6-ին ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |