Նախարարը՝ Օպերայում ռեստորան բացելու մասին. «Կառուցողական վերաբերվեք առաջարկին»![]() 5 ապրիլի 2017 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ռեստորան հիմնելու մասին գաղափարին պետք է կառուցողական մոտենալ: Այս մասին ասել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: ՀՀ մշակույթի նախարարն օպերայում ռեստորան հիմնելու մասին գաղափարը չեն ընդունել մշակույթի որոշ գործիչներ, իսկ թեման լայնորեն քննարկվել է սոցցանցերում: «Որևէ հարցի կարելի է մոտենալ ծայրահեղ պատկերացումներով և մոտենալ ավելի կառուցողական պատկերացումներով: Ես կոչ կանեի, որ մեր գործընկերները մի քիչ կառուցողական վերաբերվեին ցանկացած հնչած առաջարկի, որովհետև մենք շարժվում ենք մշակույթի կապիտալիզացիայի, արժևորման ճանապարհով, իսկ արժևորումը տեղի է ունենում նաև նման գործառույթներ իրականացնելով, որպեսզի էլ ավելի շատ հանդիսատեսի և մարդկանց հասանելի լինի և մեր պատմամշակութային ժառանգությունը, և ժամանակակից արվեստը: Այնպես որ, կոչ եմ անում ծայրահեղական մոտեցում չցուցաբերել»,- ասել է Ամիրյանը, մեջբերում է Aravot.am-ը: ![]() ![]() «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |