2017-ի հունվար-մարտին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 23,6 %-ով![]() 5 ապրիլի 2017 - 17:42 AMT PanARMENIAN.Net - ՀՀ «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների ուղևորահոսքը 2017-ի հունվար-մարտ ամիսներին կազմել է 480.198 մարդ, որը 23,6 %-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: 2016-ի մարտ ամսվա համեմատ, 2017-ի երրորդ ամսին երկու օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 27,3 %-ով: 2017-ի մարտ ամսին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 165.512 մարդ, իսկ «Շիրակ» օդանավակայանում՝ 50.58 մարդ: 2017-ի հունվար-մարտ ամիսներին, 2016-ի նույն ամիսների համեմատ, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 21,2 % աճ: «Զվարթնոց» օդանավակայանում 2017-ի առաջին եռամսյակում բեռնափոխադրումը կազմել է 48.94 տոննա ապրանք, որը 78.6 %-ով գերազանցում է 2016-ի նույն ամիսների ցուցանիշը, հայտնում էՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը: Գյումրու «Շիրակ» օդանավակայանում 2017-ի հունվար-մարտ ամիսներին ուղևորահոսքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 266,8 %-ով: «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017-ի հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, 16 %-ով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |