Թրամփը մտադիր չէ Պուտինի հետ քննարկել իր ռազմական ծրագրերը Սիրիայում![]() 6 ապրիլի 2017 - 11:03 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ Սիրիայում իր ռազմական ծրագրերը քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Ես երբեք չեմ խոսում այն մասին, ինչ անում եմ ռազմական ոլորտում: Ես դեմ եմ եղել նման մոտեցմանը տարիներ շարունակ»,-ասել է Թրամփը, հայտնում է Lenta.ru-ն The New York Times-ի վրա հղումով: Ավելի վաղ ԱՄՆ նախագահը մեկնաբանել էր տեղեկությունները սիրիական Իդլիբում քիմիական գրոհի մասին, որի հետևանքով առնվազն 58 մարդ է զոհվել և տուժել է մոտ 200-ը: Նա պատասխանատվությունը բարդել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա և հայտարարել,է, որ իրավիճակը փոխել է իր վերաբերմունքը Ասադի հանդեպ: Նա նշել է նաև, որ Ասադի «հրեշավոր գործողությունները» Բարաք Օբամայի թույլ քաղաքականության հետևանք են: Հակամարտությունը Սիրիայում կառավարական ուժերի և ընդդիմադիր զինյալների միջև սկսվել է 2011-ին: Այն վերաճել է լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմի, որի ընթացքում ահաբեկչական կազմակերպությունները հզորացան և ամրապնդվեցին, այդ թվում «Իսլամական պետությունը»: ԱՄՆ գլխավոր միջազգային կոալիցիան 2014-ից ռազմական գործողություն է իրականացնում Սիրիայում ԻՊ դեմ: Ռուսաստանի օդուժը սկսել է հարվածներ հասցնել գրոհայիններին 2015-ի աշնանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |