ԶԼՄ-ներ. Պետերբուրգի ահաբեկիչը կարող էր կապ ունենալ Սիրիայի գրոհայինների հետ![]() 6 ապրիլի 2017 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչություն իրականացրած Ակբարժոն Ջալիլովը կարող էր կապ ունենալ Սիրիայի գրոհայինների հետ և հայտնվել «Թուահիդ վալ Ջիհադ» ահաբեկչական խմբավորման ազդեցության տակ, գրում է «Կոմերսանտը»: Մեկ այլ վարկած են ստուգում ՌԴ Քննչական կոմիտեն և Ղրղզստանի Ազգային անվտանգության կոմիտեն: Ասվում է, որ խմբավորմանն անդամակցումեն Ղրղզստանի Օշի շրջանի հարյուրավոր բնակիչներ՝ Ջալիլովը ևս այնտեղից է: 2016-ին շատերը տուն են վերադարձել Սիրիայից և հայրենիքում սկսել նոր անդամներ անդամագրել և ահաբեկչական գործողություններ նախապատրաստել: Դրանից հետո «Թուահիդ վալ Ջիհադը» Ղրղզստանում ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել և արգելվել: Հայտնի է, որ մարտին Ջալիոլվն Օշում է եղել, որտեղ էլ կարող էր սկսել ակտիվ շփումներ ունենալ իր ծայրահեղական հայրենակիցների հետ: Հնարավոր է՝ նրանից էլ ստացել է հրահանգները: Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ցինիկ է ահաբեկչությունը կապել Սիրիայում ՌԴ գործողությունների հետ: Սանկտ Պետերբուրգի մետրոյում ապրիլի 3-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով 14 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան:Ավելի վաղ հաղորդվել է, որ ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյի կապույտ գծում պայթյուն է որոտացել: ՌԴ Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Ալեքսանդր Կուրեննոյը հայտարարել է, որ պայթյունը Պետերբուրգի մետրոպոլիտենում ահաբեկչական գործողություն էր:Ահաբեկիչներին աջակցելու մեղադրանքով 6 անձ է ձերբակալվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |