Էգոյանը կմտածի Արցախում ֆիլմ նկարահանելու մասին 6 ապրիլի 2017 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Արցախում ֆիլմ նկարահանելու համար պետք է ներսից բխող զգացողություն լինի: Նման տեսակետ է հայտնել Կաննի կինոփառատոնի եռակի մրցանակակիր, կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը՝ շեշտելով, որ «անպայման կմտածի այդ հարցի շուրջ», հաղորդում է «Արցախպրեսը»: «Արցախ գալով մի հոգևոր զգացողություն եմ ունենում, որն ինձ համար առանձնահատուկ է»,- ասել է Էգոյանը. «Առաջին զգացողությունս բավականին ազդեցիկ էր, քանի որ ինքնությունս, իմ ազգային պատկանելիությունն այստեղ ավելի ուժեղ եմ զգում: Իսկ դա մի զգացողություն է, որն ամեն օր չէ, որ լինում է: Ինչքան երկար եմ ժամանակ անցկացնում Արցախում, այնքան ավելի մոտս հարց ծագում, թե ինչու երիտասարդ կինոռեժիսորները երբևիցե չեն նկարել այն պատմությունները, որոնք նկատել եմ այս քանի օրվա ընթացքում»,- հավելել է նա: Թուֆենկյան հիմնադրամի նախաձեռնությամբ, ապրիլի 3-ից եռօրյա այցով Արցախում էին անվանի սփյուռքահայ արվեստագետներ՝ Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը և Էրիկ Նազարյանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |