Ասադ. Եվրոպան կազատվի ահաբեկչությունից, եթե չսատարի Սիրիայում գործող հրոսակախմբերին![]() 6 ապրիլի 2017 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Եթե եվրոպական երկրները ցանկանում են պաշտպանված լինել ահաբեկչություններից, պետք է դադարեցնեն աջակցությունը Սիրիայում գործող հրոսակախմբերին: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խորվաթական «Վեչերնի լիստ» թերթին տված հարցազրույցում: Ըստ Սիրիայի նախագահի, Դամասկոսի և հատուկ ծառայությունների շփումները դադարեցին, երբ Ֆրանսիան սկսեց աջակցել Սիրիայում գործող հակակառավարական խմբավորումներին: «Գործընկերություն ահաբեկչության դեմ պայքարում լինել չի կարող, եթե կա քաղաքական թշնամանք», -ասել է Ասադը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ Բաշար Ասադը հայտարարել էր, որ Դամասկոսը հավանություն է տալիս Մոսկվայի առաջարկներին սիրիական կարգավորման վերաբերյալ, այդ թվում սահմանադրության նախագծին: Հակամարտությունը Սիրիայում կառավարական ուժերի և ընդդիմադիր զինյալների միջև սկսվել է 2011-ին: Այն վերաճել է լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմի, որի ընթացքում ահաբեկչական կազմակերպությունները հզորացան և ամրապնդվեցին, այդ թվում «Իսլամական պետությունը»: ԱՄՆ գլխավոր միջազգային կոալիցիան 2014-ից ռազմական գործողություն է իրականացնում Սիրիայում ԻՊ դեմ: Ռուսաստանի օդուժը սկսել է հարվածներ հասցնել գրոհայիններին 2015-ի աշնանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |