Գործադիրն ու ենթակա մարմինները պետք է ոլորտային զարգացման 5-ամյա ծրագրեր ներկայացնեն![]() 6 ապրիլի 2017 - 12:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության ծրագրի կարճաժամկետ միջոցառումների համար սահմանված ժամկետն ավարտվել է, և առկա է նոր միջոցառումների և գերակա խնդիրների մշակման անհրաժեշտություն: Այս մասին ՀՀ կառավարության ապրիլի 6-ի նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հիշեցնելով, որ 2016 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային ժողովը հավանություն է տվել Գործադիրի ծրագրին: Այդ պատճառով Կարեն Կարապետյանը հանձնարարել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին մեկշաբաթյա ժամկետում Կառավարության աշխատակազմ ներկայացնել 2016 թվականի կառավարության ծրագրով հաստատված միջոցառումների և գերակա խնդիրների կատարման վերաբերյալ հաշվետվություն։ Վարչապետը նաև հանձնարարել է մեկամսյա ժամկետում Կառավարության աշխատակազմ ներկայացնել ոլորտային զարգացման 5 տարվա ծրագիր՝ մանրամասնելով առաջիկա տարվա հիմնական ուղղությունները, միջոցառումները և գերակա խնդիրները, հստակ նշելով դրանց կատարման իրատեսական ժամկետները, գրում է Panorama.am-ը: «Հաշվի առնելով հանրության հետ հետադարձ կապի կարևորությունը և անհրաժեշտությունը` ոլորտային զարգացումների և իրականացված գործողությունների վերաբերյալ հանրությանը պարբերաբար ներկայացնել համապատասխան տեղեկատվություն»,- հանձնարարել է Կարապետյանը: Բացի այդ, Կարապետյանը գործադիրի անդամներին ևս մեկ «ուրախ» լուր է հայտնել. «Անցել են ընտրությունները, կարծում եմ` շատ ավելի հանդուրժողական մթնոլորտում մեր թիմը ստացել է մեր երկրում փոփոխություններ անելու քվե, այդ իսկ պատճառով աշխատանքային ռեժիմը հայտարարում ենք արտակարգ իրավիճակ»,- նշել է վարչապետը, մեջբերում է Aysor.am-ը: «Մեր ռեժիմն ավելի է ծանրանում»,- շեշտել է նա։ Ավելի վաղ ՊԱՆ-ն առանձնացրել էր կառավարության ծրագրի ամենակարևոր կետերը՝ Ներդրումային ֆոնդից մինչև Աղետի գոտի: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |