Մարզիչ. Նետաձիգները պայքարելու են պատանեկան Օլիմպիադայի վարկանիշի համար![]() 6 ապրիլի 2017 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Նետաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանը տեղեկացրել է, որ թիմը պատրաստվում է մրցաշրջան 2017-ի պատասխանատու մեկնարկներին: Արդեն ապրիլի 16-ին Սամվել Խաչատրյանը, Լևոն Պողոսյանը և Արման Բալդրյանը Հունաստանի Մարաթոն քաղաքում մասնակցելու են Եվրոպայի երիտասարդների և պատանիների գավաթի 1-ին փուլին: Սամվելը հանդես է գալու երիտասարդների մեջ, Լևոնն ու Արմանը՝ պատանիների: «Այս երկու պատանիները նախապատրաստվում են հոկտեմբերին Արգենտինայում կայանալիք աշխարհի պատանիների առաջնությանը, որը նաև 2018 թվականի պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար է: Երեք նետաձիգն էլ Հունաստանից կմեկնեն Լեհաստան՝ մասնակցելու Եվրոպայի մեծահասակների գավաթի 1-ին փուլին: Այնուհետև, մայիսին կկայանա Հայաստանի ֆեդերացիայի գավաթը, որից հետո կորոշվի, թե ովքեր կմեկնեն հունիսին Անթալիայում կայանալիք մեծահասակների աշխարհի գավաթի խաղարկություն», - հայտնել է Վասիլյանը, տեղեկացնում է ՀՀ Ազգային Օլիմպիկական կոմիտեն: 2016-ի ապրիլին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված նետաձգության Եվրոպայի Գրան պրիի 1-ին փուլում Հայաստանի տղամարդկանց ընտրանին գրավել է 3-րդ տեղը:Մրցաշարին մասնակցել են 17 պետության 157 նետաձիգ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |