Թուրքիա. Զոհերի դիահերձումը հաստատել է՝ Իդլիբում քիմզենք է կիրառվել![]() 6 ապրիլի 2017 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Սիրիական Իդլիբում զոհվածների դիերի հերձումը, որն իրականացվել է Թուրքիայում, հաստատել է քիմիական զենքի կիրառման փաստը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բողդաղը: «Զոհվածների հերձումը ցույց է տվել, որ Իդլիբում քիմիական զենք է կիրառվել», -հայտարարել էնա, գրում է BBC-ին: Ապրիլի 4-ի առավոտյան տասնյակ մարդիկ են զոհվել սիրիական Իդլիբ գավառի Հան Շեյհուն քաղաքի ռմբակոծության հետևանքով: Տուժածների շատերի մոտ առկա էին քիմիական ծանր թունավորման ախտանիշներ: 30 տուժած տեղափոխվել էր հարևան թուրքիա, որտեղ նրանցի 3 մահացել է: Սիրիացի զինվորականները ժխտում են քիմզենքի օգտագործումը՝ պնդելով, որ գազը տարածել են «Հայաթ Թահրիր աշ Շամ» ընդդիմադիր խմբավորման անդամները, որը կապված է «Ալ Քայիդայի» հետ: Ըստ ռուս զինվորականների, սիրիական ավիացիան հարված է հասցրել զինամթերքի խոշոր պահեստին, որտեղ գրոհայինները քիմիական զենք էին պահում: Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն ապրիլի 4-ին բանաձևի նախագիծ են ներկայացրել ՄԱԿ ԱԽ, որով դատապարտվում է գազային գրոհը սիրիական Իդլիբում: Իրավական ակտի հեղինակները կոչ են անում Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը (ՔԶԱԿ) սեղմ ժամկետում եզրակացություն ներկայացնել միջադեպի վերաբերյալ: Փաստաթղթի տեքստում նաև հարցում կա, ուղղված ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին՝ ամեն ամիս զեկույց հրապարակել այն մասին, թե որքանով է պաշտոնական Դամասկոսը գործակցում Սիրիայում քիմիական զենքի կիրառումը հետաքննող մասնագետների հետ: Սիրիական Իդլիբում ենթադրյալ քիմիական գրոհի արդյունքում զոհվածների թիվը հասել է 72-ի: Ողբերգության զոհերի թվում Հան Շեյհուն քաղաքում 20 երեխա և 17 կին կա: Այդ մասին հայտնել է Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |