IRI. Ըստ վրացիների 12%-ի, ՀՀ-ն Վրաստանի կարևոր գործընկերն է![]() 6 ապրիլի 2017 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Ըստ Վրաստանում անցկացված սոցիոլոգիական հարցման, մասնակիցների 12%-ը կարծում է, որ Հայաստանը երկրի կարևորագույն գործընկերներից մեկն է: Հարցումն անցկացրել է Միջազգային հանրապետական ինստիտուտը՝ IRI-ին: Մինչդեռ, ըստ 42%-ը Վրաստանի ամենակարևոր գործընկերը Եվրամիությունն է, 33%-ի՝ ԱՄՆ-ն, 20%-ի՝ Ադրբեջանը, 28% -ի՝ Ուկրաինան, 14% -ի՝ Թուրքիան և 2%-ի՝ Իրանը: Ըստ հարցման մասնակիցների 73%-ի, Վրաստանի համար գլխավոր քաղաքական սպառնալիքը Ռուսաստանն է: Նույն երկիրը նաև տնտեսական գլխավոր սպառնալիքն է , ըստ հարցվածների 57%-ի: Կարևոր քաղաքական գործընկեր է համարում միայն 16%-ը, գրում է «Գրուզիա Օնլայնը»: Ըստ հարցման, ԵՄ հետ առանց մուտքի արտոնագրի գործարկման ռեժիմի մասին իրազեկված է Վրաստանի քաղաքացիների 97 տոկոսը, չգիտի այդ մասին միայն 2 տոկոսը: Հարցմանը մասնակցել է 1501 Վրաստանի մշտական բնակիչ: Հարցումն անցկացվել է 2017-ի փետրվարի 22-ից մարտի 8-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |