Իսպանիայում կցուցադրվի բասկ ռեժիսորի ֆիլմը հայերի և Հայոց ցեղասպանության մասին![]() 6 ապրիլի 2017 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Բասկ ռեժիսոր Խուանմի Գուտյերեսի «Լաթեր ճյուղի վրա» (Telas en las ramas) վավերագրական ֆիլմը չորրորդ տեղն է զբաղեցրել Սան Սեբաստիանի (Իսպանիա) փառատոնում։ Ապրիլի 6-ին, այն առաջին անգամ կներկայացվի 40 հազարանոց լսարանի դատին։ Ֆիլմը կկարողանան դիտել ուսանողները, դասախոսները, Ալիկանտեի պետական համալսարանի պրոֆեսորները։ «Հայաստանի մասին ֆիլմ նկարահանելու գաղափարը ծնվել է այն ժամանակ, երբ Խուանմին այցելել է Հայաստան։ Նրան հիացրել է հայերի պատմությունը, կենցաղը, բնությունը և որոշել է այդ մասին պատմել նաև ուրիշներին»,-ասել է Ալիկանտեի բնակիչ Հասմիկ Քոչարյանը, որը նկարահանվել է ֆիլմում, հայտնում է «Sputnik Արմենիան»։ 89 րոպե տևողություն ունեցող ֆիլմում ներկայացվում են Հայաստանում և այլ երկրներում բնակվող հայերը։ Նրանք պատմություններ են ներկայացնում իրենց հարազատների մասին, որոնք հրաշքով են փրկվել Օսմանյան կայսրությունում իրականացված զանգվածային ոճրագործությունից։ Կարելի է ասել, որ ֆիլմի գլխավոր դերում հենց Հայաստանի պատմությունն է։ Ռեժիսորը պատմում է նաև հայերեն Աստվածաշնչի մասին, որը գտնվել է Բասկերի Երկրի եկեղեցիներից մեկում։ «Խուանմիին մշտապես հետաքրքրում էր Հայաստանի պատմությունը։ Ի դեպ, բասկերի խորհրդարանն Իսպանիայում առաջին էր, որ 2007 թվականին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ 2008 թվականին Ալիկանտեում տեղադրվեց առաջին խաչքարը»,- ասել է Քոչարյանը։ Ֆիլմի անվանումը պատահական չի ընտրվել. լաթերը խորհրդանշում են աշխարհասփյուռ հայությունը, իսկ ճյուղը (ողբերգական պատմությունը)` միավորում է նրանց։ Ֆիլմը նկարահանվել է 2015-2016 թվականներին, իսկ նկարահանումներն իրականացվել են Իսպանիայում (Մադրիդ, Բարսելոնա, Ալիկանտե) և Հայաստանում (Գառնի, Գեղարդ, Օշական, Երևան)։ Ֆիլմում նկարահանվել է նաև լիբանանահայ հայտնի ջութակահար Արա Մելիքյանը։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |