Եվրախորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինայի հետ առանց վիզայի ռեժիմին![]() 6 ապրիլի 2017 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանը հավանություն է տվել ՈւկրաինայինԵվրամիության երկրների հետառանց վիզայի ռեժիմ տրամադրելու Եվրահանձնաժողովի որոշմանը: Համապատասխան քվեարկությունը տեղի է ունեցել ապրիլի 6-ին Եվրախորհրդարանի ընդլայնված նիստում: Կողմ է քվեարկել ԵԽ 521 պատգամավոր, դեմ՝ 75, ձեռնպահ՝ 36, գրում է ՈւՆԻԱՆ-ը: Եվրախորհրդարանում քվեարկությունից հետո որոշումը պետք է հաստատվի ԵՄ անդամ երկրների Մշտական ներկայացուցիչների կոմիտեի նիստում, իսկ հետո հաստատվի ԵՄ Խորհրդի կողմից: Այնուհետև օրենսդիր ակտը պետք է ստորագրի Եվրախորհրդարանի նախագահը և ԵՄ-ում նախագահող երկիրը՝ Մալթան: Որոշումն ուժի մեջ կմտնի հրապարակումից 20 օր անց: Վրաստանի քաղաքացիները մարտի 28-ից կարող են առանց մուտքի արտոնագրերի այցելել Եվրամիության երկրներ կարճատև այցերով՝ կենսաչափական անձնագրերով: Վրաստանի բնակիչները կարող են ԵՄ երկրներում մնալ 90 օր (կես տարվա ընթացքում), մինչդեռ նրանք չեն կարող աշխատել միջպետական միավորման տարածքում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |