Նովրուզի ընթացքում «Զվարթնոցն» ընդունել է 8100 իրանցի՝ 2016-ի 5300-ի դիմաց

Նովրուզի ընթացքում «Զվարթնոցն» ընդունել է 8100 իրանցի՝ 2016-ի 5300-ի դիմաց

PanARMENIAN.Net - 2017 թվականի Նովրուզ տոնի ընթացքում՝ մարտի 15-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում, «Զվարթնոց» օդանավակայանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն ժամանած 8100 ուղևոր:

2016-ի մարտի 19-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել 5300 իրանցի զբոսաշրջիկ:

2017 թվականին Իրանից դեպի Հայաստան իրանական ավիաընկերություններն իրականցրել են 80 կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթ, իսկ 2016 թվականին իրականացվել է 48 չվերթ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---