Ամիրյան. Օպերայի թատրոնում մարզասրահ և շոգեբաղնիք կլինի՝ բալետի արտիստների համար 6 ապրիլի 2017 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Մշակվում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ենթակառուցվածքների արդիականացման նախագիծ՝ սկսած սանհանգույցներից, պատշգամբներից, մինչև բեմ: Այդ մասին հայտարարել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ հավելելով, որ այսօր մշակվում է ծրագրային, խաղացանկային քաղաքականություն: Նրա խոսքով, անպայման պետք է լինի երկրորդ բեմ՝ մանկական օպերային ներկայացումներ պատրասելու համար, հայտնում է Panorama.am-ը: «Անպայման պետք է լինեն հատուկ սննդակարգի ռեստորաններ, որոնք կարող են ապահովել օպերային թատրոնի արտիստների սննդակարգը: Այդ տարածքները պետք է ծառայեն նաև շնորհանդեսների, հյուրասիրությունների, թատրոն այցելած հյուրերի համար: Նշված հաստատությունները ծառայելու են միայն օպերայի այցելուների համար, ոչ դրսից այցելուների համար»,- ասել է նախարարը: Ամիրյանը նաև նշել է, որ պետք է լինի մարզասրահ, շոգեբաղնիք. «Բալետի պարողների, օպերային արտիստների համար շատ կարևոր է որպեսզի լինեն լավ մարզավիճակում, ավելորդ քաշը, ծանրությունը կարողանան այդ միջոցով պակասեցնեն լավ երգելու, պարելու համար: Օպերայում ժամանակին եղել է մարզասրահ, շոգեբաղնիք, այսինքն այն, ինչ անհրաժեշտ էր օպերային արտիստների համար, քանդել են ու կառուցել տարբեր տիպի հաստատություններ»: Նախարարը հավելել է, որ օպերային թատրոնը բարձր արվեստ քարոզելու համար է, հայ դասական երաժշտությունը հանրահռչակելու համար:«Անշուշտ պետք է լինի պետության հովանու ներքո և ամեն բան ծառայի օպերայի արտիստներին»,- նշել է մշակույթի նախարարը: Նա հավելել է, որ միջոցները հատկացվելու են պետական բյուջեից: Ամիրյանն ասել է նաև, որ երբ նախագիծը պատրաստ լինի, կդրվի հանրային քննարկման, բոլորը կկարողանան արտահայտել իրենց կարծիքը: «Համոզված եմ ու վստահ, որ ծրագրվող նախագիծը գոհացնելու է բոլորին»,- հավելել է նախարարը: Ավելի վաղ Ամիրյանը կոչ էր արել ավելի կառուցողական պատկերացումներով առաջնորդվել: «Ես կոչ կանեի, որ մեր գործընկերները մի քիչ կառուցողական վերաբերվեին ցանկացած հնչած առաջարկի, որովհետև մենք շարժվում ենք մշակույթի կապիտալիզացիայի, արժևորման ճանապարհով, իսկ արժևորումը տեղի է ունենում նաև նման գործառույթներ իրականացնելով, որպեսզի էլ ավելի շատ հանդիսատեսի և մարդկանց հասանելի լինի և մեր պատմամշակութային ժառանգությունը, և ժամանակակից արվեստը: Այնպես որ, կոչ եմ անում ծայրահեղական մոտեցում չցուցաբերել»,- ասել էր Ամիրյանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |