ՀՀ և Չինաստանի դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին հատուկ ծրար է մարվել![]() 6 ապրիլի 2017 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ին ՀՀ Կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված հատուկ ծրարի մարումը: Հատուկ ծրարը իրենից ներկայացնում է յուրահատուկ ֆիլատելիստական արտադրանք՝ թեմատիկ ծրար, որը մարվում է հատուկ դրոշմակնիքով: Հատուկ ծրարը պատրաստվել է 1000 հատ տպաքանակով: Ծրարի դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը: Ծրարի վրա պատկերված է Էջմիածնի Մայր տաճարը և Պեկինում գտնվող Երկնքի տաճարը, ձևավորված հայկական նախշազարդով և չինական վիշապով՝ խորհրդանշելով համապատասխանաբար Հայաստանը և Չինաստանը: Հատուկ ծրարի վրա փակցված է 2014 թվականին «ՀայՓոստի» թողարկած «Հայկական ազգային տարազներ. Երևան» թեմային նվիրված նամականիշը և 2016 թվականին Չինաստանի փոստի կողմից թողարկված Չինաստանի հինավուրց քաղաքներին նվիրված նամականիշը: Հատուկ ծրարի մարման արարողությանը մասնակցել են ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվաան տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ Հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը: ![]() ![]() Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |